Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.«Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը, ազգային ինքնության ու մշակութային արժեքների ամրապնդմանը միտված Ձեր գործունեությունը։

Վեհափառ Տեր, կիսում եմ Ձեր անդառնալի վիշտը եւ սգում Ձեր կորուստը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում