Հասարակական

Նիկոլ Փաշինյանը 7-ամյա աղջկա նամակն անպատասխան չի թողել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը 7-ամյա աղջկա նամակն անպատասխան չի թողել

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝ նրան հրավիրելով Գյումրի՝ իր ծննդյանին տոնին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ի առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Մկրտչյանների բնակարան. նա իր ու անձամբ վարչապետի անունից շնորհավորել է Նունեին ծննդյան օրվա առթիվ ու փոխանցել նվերներ:

Գյումրու թիվ 6 դպրոցի երկրորդ դասարանում սովորող աղջնակը նամակը փորձել էր Նիկոլ Փաշինյանին փոխանցել «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, սակայն չէր հաջողվել մոտենալ վարչապետին: Հուզվելով՝ աղջիկը լաց էր եղել: «Իմ քայլ»-ի գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, տեսնելով, խոստացել էր նամակը հասցեատիրոջը փոխանցել: Այսպես նամակը հասել էր վարչապետին, վարչապետն էլ խնդրել է Շիրակի մարզպետին իր փոխարեն այցելել աղջկան:

Նունեն հուսով է, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28 ամյակին նվիրված միջոցառմանն անձամբ կկարողանա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում