Սպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Մ-21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիային

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Մ-21 2021թ. առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղում դաշտի տերերը հաղթել են նվազագույն հաշվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 6-ին, Դուբլինի «Թալահթ» մարզադաշտում կայացած խաղում Իռլանդիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Թրոյ Փերոթին:

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

  1. Սևակ Ասլանյան, 3. Հովհաննես Նազարյան, 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան (6. Էրիկ Վարդանյան, 81), 11. Վահան Բիչախչյան (23. Արամ Խամոյան, 76), 14. Արթուր Նադիրյան (9. Առլեն Ծատուրյան, 81), 18. Գերման Կուրբաշյան (21. Էդգար Մովսեսյան, 69), 20. Ռուդիկ Մկրտչյան, 22. Երջանիկ Ղուբասարյան

Պահեստայիններ՝12. Մարկ Գրիգորյան, 16. Գրիգորի Մաթևոսյան, 13. Արման Մկրտչյան, 15. Արթուր Խաչատրյան, 17. Արմեն Ասիլյան

Գլխավոր մարզիչ՝Անտոնիո Ֆլորես:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում