Սպորտ

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2020-ի ընտրական J խմբի 6-րդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Մրցավարի օգնականներն են Հիշամ Զաքրանին և Ֆրեդերիկ Հաքեն։ 4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)»,- հայտնում է ֆեդերացիան:

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան«Հանրապետական»մարզադաշտում սեպտեմբերի 8-ին, սկիզբը՝ ժամը 17։00-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում