Միջազգային

Բուլղարիայում անտառային հրդեհներ են սկսվել շոգ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայում անտառային հրդեհներ են սկսվել շոգ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոգ եղանակը բազմաթիվ անտառային հրդեհներ Է առաջացրել Բուլղարիայում, հրդեհային վտանգի արտակարգ ինդեքս Է հայտարարվել երկրի հարավի, հյուսիսի եւ կենտրոնական մարզերի 15 շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել սաստիկ հրդեհ Է գրանցվել օգոստոսի 29-ին Սլիվեն քաղաքի շրջանում, որտեղ կրակն իրական սպառնալիք Է ստեղծել միանգամից երեք բնակավայրի համար: Հրդեհաշիջմանը մասնակցել են ուղղաթիռներ եւ բանակային ստորաբաժանումներ:

«Բացառիկ բարդ հրդեհ, որի տեղափակումը վիթխարի ջանքեր պահանջեց: Կրակը հաջողվեց կանգնեցնել բնակելի տներից բառացիորեն մի քանի մետրի վրա: Հրդեհի ճարակած տարածքը կազմել Է ավելի քան 200 հեկտար»,- ճեպազրույցում հայտնել Է հրշեջ պահպանության եւ բնակչության պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Նիկոլայ Նիկոլովը, իսկ ընդամենը երկրում արձանագրվել Է բռնկման 80 նոր օջախ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում