1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս օգոստոսի 5-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն Է դարձել ամռան սկզբից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը: Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել Է մինչեւ պլյուս 6,7 աստիճան: Ընդ որում Մոսկվայի արեւելքում ցրտել Է մինչեւ պլյուս 1,9 աստիճան: Երկուշաբթի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, նշել Է Վոլոսյուկը: «Ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից… Ջերմաստիճանն անոմալ ցածր Է: Նման տեւական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում»,- ճշտել Է նա: