Միջազգային

Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն

2 րոպեի ընթերցում

Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել Է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ինչպես հաղորդել Է The Independent թերթի կայքը, նրա կողմից կազմված նախարարների կաբինետի առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել Է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային պահ կդառնան բրիտանական պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես դուք բոլորդ գիտեք, մեր հանդեպ մասշտաբներով վիթխարի խնդիր Է կանգնած: Դա շրջադարձային պահ Է մեր երկրի պատմության մեջ,- ասել Է Ջոնսոնը՝ դիմելով իր նախարարներին:- Այժմ մենք, մենք բոլորս, տրամադրված ենք, որպեսզի երկիրը հեռանա Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին կամ այդ ժամկետից շուտ՝ առանց ամեն «եթե»-ների եւ առանց ամեն «բայց»-երի: Սակայն մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիր մեր երկրի համար, ուրեմն նշանակում Է մենք պետք Է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր Է մարդկանց համար»:

Հուլիսի 25-ին ավելի ուշ նա ելույթ Է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ գերակայությունները: Սպասվում Է, որ նա նաեւ ստիպված կլինի պատասխանել ընդդիմության եւ կուսակիցների կողմից խիստ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն բանից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել Է համոզված եվրասկեպտիկներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում