Միջազգային

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել

1 րոպեի ընթերցում

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը՝ Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ հանդիպումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը:

Թերեզա Մեյը հրաժեշտի ելույթից անմիջապես հետո գնացել է հանդիպման միապետի հետ:

Ըստ բրիտանական ավանդույթի՝ իշխանության փոխանցումը այնտեղ կատարվում է շատ կարճ ժամանակում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի:

Մեյից անմիջապես հետո նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունների հաղթող, ևս հանդիպել է միապետի հետ:

Եղիսաբեթ 2-րդը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել, որից հետո Ջոնսոնը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը:

Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպումից հետո Ջոնսոնը գնալ է Լոնդոնի վարչապետական նստավայր, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա որպես Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում