Նախարար Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է: Նա Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։

«ELCOMP»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առևտրային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։

Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Այցի շրջանակներում Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ ալ Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։

Նախատեսվում է նաև նախարար Արշակյանի և Իրանի նախարար Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։

Հայերեն Français

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը