ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև, թուրքական նավերի կողմից հորատման աշխատանքների հետ կապված լարվածությունը գնալով աճում է: Եվրամիությունը Անկարային կրկին զգուշացում է արել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber»-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է. «Չնայած որ ցանկանում ենք Թուրքիայի հետ շարունակել մեր բարիդրացիական հարաբերությունները, այնուամենայնիվ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի ինքնավարությունը խախտելուն ուղղված Թուրքիայի քայլերը պատճառ հանդիսացան, որ ԵՄ-ն հանդես գա համերաշխության կոչով»:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնելով, որ այդ շրջաններում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելը մտահոգիչ է, պատժամիջոցներ կիրառելու հետ կապված նախազգուշացում էր արել:

Հունաստանի արտաքին գործերի նորընտիր նախարար Նիկոս Դենդիասը «Euronews»-ին փոխանցած հայտարարության մեջ անդրադարձել էր այս թեմային:

«Թուրքիան քայլեր իրականացնելուց առաջ պետք է նախ հաշվի առնի, որ Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ անդամ և ինքնիշխանություն ունեցող երկիր է: Միջազգային իրավունքին հակառակ քայլեր իրականացնելով՝ Թուրքիան ոչինչ չի շահի», - նշել է նա:

Անկարան անպատասխան չի թողել այս զգուշացումները և հայտարարել է, որ հորատման աշխատանքները շարունակվելու են: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ երաշխավոր երկրներից բացի՝ բոլոր մյուս երկրների հայտարարություններն ու զգուշացումները իրենք անտեղի են համարում:

Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ