Աշխարհ

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

«Մենք ևս մեկ հսկայական հաղթանակ ենք տարել «Հեզբոլլահի» նկատմամբ։ Մենք ոչնչացրել ենք նրա խոշոր ահաբեկչական հենակետը Բոֆորի և Ալի ալ-Թահերի բարձունքներում»,- ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի հարցում չի փոխվել։

«Մեր քաղաքականությունը հստակ է․ մենք շարունակելու ենք Լիբանանի անվտանգության գոտում ոչնչացնել ահաբեկչական ենթակառուցվածքները։ Մենք շարունակելու ենք վերացնել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ»,- հայտարարել է վարչապետը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում