Թուրքիա

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

Ադրբեջանում մեկնարկել է թուրքական տեխնոլոգիաներով մշակված SALVO և KAYRA ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը՝ ներկայացնելով Իլհամ Ալիևի՝ երկրի ռազմածովային ուժեր կատարած այցի արդյունքները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «MIRAS Military-Industrial Company» ընկերության և թուրքական «DEARSAN Shipyard» նավաշինական ընկերության համատեղ արտադրամասում ստեղծվում են երկու տեսակի սարքեր՝ SALVO զինված անօդաչու վերջրյա նավերը և KAYRA կամիկաձե անօդաչու վերջրյա նավերը։

Ալիևին ներկայացվել են սարքերի նշանակությունը և մարտավարատեխնիկական բնութագրերը։ Այնուհետև համատեղ արտադրամասում արտադրված անօդաչու նավերը գործնական փորձարկումներ են անցել։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում