Գերմանալեզու մանուկներն արդեն հնարավորություն ունեն ընթերցելու Թումանյանի հեքիաթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթներն արդեն հասանելի են նաև գերմաներեն: Հովհ.Թումանյանի թանգարանում հուլիսի 2-ին տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» գերմաներեն գրքի շնորհանդեսը և զուգահեռ՝ ցուցադրություն գրքի նկարազարդումների՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայ և գերմանացի դպրոցականների աչքերով» խորագրով:

Գրքի թարգմանիչներն են ՀՀ գրողների միության անդամ, գերմանաբնակ վաստակավոր գրող Ագապի Մկրտչյանը և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը: Գիրքը տպագրվել է Ավստրիայում: Խոսելով այն մասին, թե ինչու որոշվեց հենց հեքիաթ թարգմանել, Ագապի Մկրտչյանն ասաց. «Ժամանակի ընթացքում ժողովրդի մեջ ծնված հեքիաթները առ այսօր չեն փոփոխվել՝ նրանք մնացել են նույնն իրենց ասելիքով, իրենց թեմայով՝ ի տարբերություն մնացած ամենի՝ վեպ,պատմվածք և այլն: Թումանյանի 150-ամյակն էլ առիթ հանդիսացավ համոզվելու,որ հեքիաթները կարող են լավ երևակայական կամուրջ ստեղծել այս երկու երկրների միջև և գրականության դաշտում մոտեցնել իրար»:

Պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը Թումանյանի գործերին ծանոթացել է ուղիղ 50 տարի առաջ, երբ սկսեց ուսումը ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետում: «Նկատելով, որ մարդիկ Թումանյանին շատ են ուշադրություն դարձնում, ես գնեցի թումանյանական իմ առաջին երկու գրքերը: Հիմա էլ պատիվ ունեմ թարգմանել նրա հեքիաթներն ու ներկայացնել համաշխարհային հանրությանը՝ հույս ունենալով, որ մնացած մարդիկ նույնպես կսիրեն Թումանյան՝ ինչպես ես»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պրոֆեսորը:

Գիրքը ներկայացվելու է Գերմանական ավելի քան 10 քաղաքներում, ինչպես նաև՝ Ավստրիայում, Վատիկանում, Վրաստանում, իսկ Հայաստանում գրքի շնորհանդեսն ու ցուցահանդեսը լինելու է նաև Գյումրիում, բանաստեղծի ծննդավայր Դսեղում: Գրքի շնորհանդեսին զուգահեռ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի սաները բեմադրեցին Թումանյանի երկու հեքիաթները՝ գերմաներեն:

Մելինե Մարության

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը