Հասարակական

ՀՔԾ պետի կարծիքով՝  քաղաքացին իրավապահ համակարգը ընկալում է որպես իր իրավունքների երաշխավոր

1 րոպեի ընթերցում

 ՀՔԾ պետի կարծիքով՝  քաղաքացին իրավապահ համակարգը ընկալում է որպես իր իրավունքների երաշխավոր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՔԾ պետը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին։

«Այս տոնը նաև իմն եմ համարում, քանի որ ինքս 17 տարի աշխատել եմ այդ համակարգում։ Դատախազության աշխատակիցները միշտ աչքի են ընկել իրենց մասնագիտական և մարդկային բարձր որակներով, սակայն այսօր առավել քան երբևէ դատախազությունը, ինչպես նաև իրավապահ ողջ համակարգը քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես իրենց իրավունքների երաշխավոր, ինչն, անշուշտ, կատարված ազնիվ և անտրտունջ նվիրական աշխատանքի արդյունք է»,- ասաց Խաչատրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում