Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկեց «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում է առաջին անգամ՝ դասականը տարածելու գաղափարի շուրջ համախմբելով Գյումրիում գործող բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին: Միջոցառումը հարթակ է երիտասարդ ու սկսնակ արտիստների համար: Փառատոնին մասնակցում է ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:

«Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է ու չէր կարող մշակութային մայրաքաղաքը չունենալ դասական երաժշտության փառատոն ու նման փառատոնի բացը կար: «Արթ Շաբաթ»-ը համագործակցության յուրատեսակ ձեւաչափ է, որը նպատակ ունի մի կողմից բացահայտելու դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ, մյուս կողմից նպաստելու դասական երաժշտության հանրահռչակմանը: Փառատոնը մրցութային չէ: Փառատոնի միակ չափորոշիչը բարձրորակ դասական երաժշտության հնչեցումն է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրուքաղաքապետարանիմշակույթիև երիտասարդությանհարցերիբաժնիղեկավարԼիլիթԹովմասյանը՝ տեղեկացնելով, որ մինչ փառատոնի մեկնարկը լսումներ են եղել բոլոր երաժշտական դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը: «Սա նաև յուրօրինակ ստուգատես է երաժշտական ու ուսումնական հաստատությունների համար»,-հավելեց պատասխանատուն:

«Արթ Շաբաթ» փառատոնի շրջանակներում հունիսի24-ից30-ը դասական արվեստի սիրահարների մուտքը քաղաքի դահլիճներ ազատ է:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը