Հասարակական

Չեխիայի գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել. Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

1 րոպեի ընթերցում

Չեխիայի գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել. Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասեկոսե է որակում այն տեղեկությունը, թե Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:

«Որ պահին մենք հստակ պաշտոնական պատասխան ստանանք, մենք չեն պատրաստվում դրանք պահել: Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավթյանը:

Հունիսի 18-ին Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը նշել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:

Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաև նշել էր, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում