Հայկ Մարությանը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք: Հանդիպման շրջանակում քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր իր առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Ստեփանակերտ: Կարևորելով հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերն ու համագործակցությունը՝ քաղաքապետ Մարությանը վերահաստատել է փոխգործակցության ընդլայնման հարցում իր պատրաստակամությունը:

***

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման շրջանակում կողմերը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառներում: Երևանի քաղաքապետը և ԱՀ պետական նախարարն առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը:

«Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»,- նշել է Արցախի պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև կրթական ու մարզամշակութային կապերի խորացումը: Կրթության ոլորտում մասնավորապես կարևորվել է ուսուցիչների վերապատրաստումը: Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:

«Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Հանդիպմանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

***

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերի հանդիպման շրջանակում Հայկ Մարությանն ու Սուրեն Գրիգորյանն ամփոփել են երկարամյա համագործակցության արդյունքներն ու նախանշել առաջիկա անելիքները: Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես մեր երկրի արևելյան մայրաքաղաքի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու նշել, որ սերտ համագործակցությունը Ստեփանակերտի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի հաջողված փորձը կարևոր է և անհրաժեշտ Ստեփանակերտի համար:

Հայերեն

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը