Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարևորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարևոր ուղղություններ, որոնք նշված են նաև «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը: Փոխվարչապետը խոսել է նաև դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից և նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների և կապիտալի պաշտպանության տեսանկյունից:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար և նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը և կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան: Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարևոր փուլում ստանձնելու պաշտոնը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել և Հայստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով: Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական և վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն