Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) երկրորդ վերանայման շրջանակներում բարձրացված հարցերը: 

Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականությանը: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ցուցաբերված տեխնիկական աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում