Պաշտոնական

«Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

1 րոպեի ընթերցում

«Հյուսիս-հարավ»-ի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հյուսիս-հարավ» միջանցքի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

«Զուգահեռ տեղափոխում են ոռոգման համակարգերն ու էլեկտրական մալուխները: Տրանշ 2-ն ավելի քան 100 միլիոն դոլար արժե: Կառուցվում են գյուղտեխնիկայի, կենդանիների համար նախատեսված անցումներ, անցկացվում են ջրահեռացման խողովակներ»,- ասվում է գրառման մեջ:

Աշխատանքների մանրամասները՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում