Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը, որը պետական այցով գտնվում Է Մեծ Բրիտանիայում, հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է հունիսի 5-ին:

«Դրա հավանականությունը միշտ Էլ կա: Ցանկանում եմ ես դա արդյոք: Ոչ: Բայց միշտ Էլ կա նման հնարավորություն»,- ասել Է նա՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե նախագահը համարում Է արդյոք, որ իրեն հարկ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Թրամփը հայտնել Է, թե հնարավոր Է համարում իր բանակցությունները Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

«Այո, իհարկե, ես կնախընտրեի բանակցությունները»,- ասել Է նա, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պատրաստ Է ինքն արդյոք բանակցել Իրանի իր պաշտոնակցի հետ: «Նա (Հասան Ռոուհանին) վերջերս ասել Է, թե չի ցանկանում, որ արգելապատ կանգնեցվի Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ»,- նշել Է Թրամփը, հավելելով, որ դրան հասնելու միակ հնարավորությունը՝ երաշխավորելն Է, որ Իրանում միջուկային զենք չի հայտնվի:

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել Է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ երկխոսությունը հնարավոր Է միայն փոխադարձ հարգանքի պայմանով, եւ ԱՄՆ-ն ինքը պետք Է ընդունելի պայմաններ ապահովի բանակցությունների վերսկսման համար: Իրանի նախագահը նաեւ նշել Է, որ «բանակցությունների սեղանից հեռացած եւ միջազգային պայմանագիրը ոտնակոխ արած կողմն ինքը պետք Է վերադարձնի երկխոսության նորմալ պայմանները»:

Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է շարունակել ճնշումը Թեհրանի վրա, որպեսզի ստիպի Իրանի իշխանություններին բանակցություններ վարել նոր համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, որը կխոխարինի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ հրաժարվի Իրանին ճնշելու քաղաքականությունից:

«Ցանկացած ժամանակ, երբ նրանք կդադարեցնեն ճնշել իրանական ազգին, կհրաժարվեն իրենց պատժամիջոցներից եւ հանձնառու կլինեն իրենց պարտավորություններին, նրանք կարող են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը, որը նրանք են լքել, այդ ճանապարհը նրանց համար փակ չԷ»,-ասել Է Ռոուհանին: Մինչդեռ ավելի ուշ Իրանի հոգեւոր առաջնորդ եւ եւ ղեկավար այաթոլլ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները, իր կարծիքով, ոչինչ չեն տալիս, բացի վնասից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը