Վիեննայում տեղի ունեցավ Ավստրիայի կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի ու նրա կառավարության երդմնատվության արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենի ներկայությամբ տեղի Է ունեցել հանրապետության նոր կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի եւ մինչեւ Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) վաղաժամկետ ընտրություններն աշխատելու ժամանակով նրա անցումային կառավարության նախարարների երդմնատվության արարողությունը: Հանրապետության նախարարների կաբինետի նոր անդամների հայտարարման ու նշանակման արարողությունը կայացել Է հունիսի 3-ին Վիեննայի Հոֆբուրգի պալատի նախագահական դիվանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավստրիայի անցումային կառավարությունում տեղի Է ունեցել դաշնային մի քանի նախարարությունների, դաշնային կանցլերի գերատեսչությունում նախարարների պաշտոնների միաձուլում եւ հանրապետության ֆինանսների ու ներքին գործերի նախարարություններին առընթեր պետքարտուղարների պաշտոնների լուծարում:

Ընդամենը նախարարների կաբինետում կաշխատի կառավարության 12 անդամ. վեց պաշտոն զբաղեցրել են տղամարդիկ, վեց պաշտոն՝ կանայք: 69-ամյա Բրիգիտե Բիրլյայնն Ավստրիայի պատմության մեջ առաջին կինն Է դարձել դաշնային կանցլերի պաշտոնում: Մինչեւ այդ նշանակումը նա զբաղեցնում Էր Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Կրթությամբ իրավաբան Բիրլյայնը ծնվել Է Վիեննայում 1949 թվականի հունիսի 25-ին, բարձրագույն կրթություն Է ստացել Վիեննայի համալսարանում:

1990-2003 թվականներին ծառայել Է Ավստրիայի Գերագույն դատարանին առընթեր գլխավոր դատախազությունում: 2018-2019 թվականներին զբաղեցրել Է Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Անցումային կառավարության խնդիրն Ավստրիայում իշխանության գործադիր թեւի աշխատանքի ապահովումն Է մինչեւ այս տարվա աշնանը կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Ավստրիայի կառավարությունում փոխատեղումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 27-ին Ազգային խորհուրդը անվստահության քվե հայտնեց Սեբաստիան Կուրցի նախարարների կաբինետին՝ նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեի աղբկահարույց պաշտոնաթողության ֆոնին ծավալված կառավարական ճգնաժամի կապակցությամբ:

Մայիսի 28-ին Ավստրիայի նախագահը պաշտոնաթող արեց Կուրցի գլխավորած կառավարությունը եւ նրա նախարարներին հանձնարարեց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչեւ նոր կանցլերի նշանակումը եւ անցումային կառավարության ձեւավորումը: Ավստրիայի ժողովրդական կուսակցության եւ Ավստրիայի ազատության կուսակցության կոալիցիոն կառավարության փլուզման պատճառով հանրապետությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների Է պատրաստվում 2019 թվականի սեպտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին

Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանում պետք է ձևավորվի նոր ու պետականակենտրոն ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան

Իսրայելը վերսկսել է պաղեստինցի բանտարկյալների ցուցակների փոխանցումը ԿԽՄԿ-ին

Արփինե Սարգսյանի ճեպազրույցը

Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Իրան․ Բաղերի

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան