Փոմպեոն հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է նոր միջուկային համաձայնագիր կնքել Իրանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատրաստ Է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել, որը կերաշխավորեր, որ նա երբեք միջուկային զենք չի ստեղծի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է հունիսի 3-ին հրապարակված հարցազրույցում, որը նա տվել Է Rheinische Post գերմանական թերթին:

«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք չի ունենա ատոմային զենք: Մենք պատրաստ ենք Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել, եթե նա պատրաստ կլինի երաշխավորել, որ այնտեղ հնարավորություններ չեն ստեղծվի ատոմային զենք արտադրելու համար, ինչն սպառնալիք Է խաղաղության համար»,-ասել Է Փոմպեոն: Ինչ վերաբերում Է 2015 թվականին Իրանի հետ կնքված գործարքին, ապա պետքարտուղարն ասել Է, որ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, այն «ուղղակիորեն» տանում Է Իրանի կողմից միջուկային զենքի տիրանալուն: «Ես նույնպես լիովին այդպես եմ կարծում: Դա չի կարելի ընդունել, դրա համար Էլ մենք դուրս եկանք գործարքից»,-նշել Է Փոմպեոն:

«Բացի այդ, մենք չենք կարող աչք փակել այն բանի վրա, որ Իրանից նաեւ ուրիշ սպառնալիքներ են գալիս՝ անմիջականորեն Գերմանիա, Եվրոպայի կենտրոն: Իրանական հրթիռային ծրագիրը զարգանում Է, Իրանն աշխարհում ամենուրեք տեղաբաշխում Է «Հըզբոլլահ» շարժման անդամներին, գրոհներ Է իրականացնում Եվրոպայում»,-պնդել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նրա խոսքով՝ «միջուկային գործարքն այդ առումով ոչինչ չփոխեց»: Փոմպեոն հույս ունի, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի կստիպեն փոխել իր քաղաքական ուղեգիծը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Մենք սպասում ենք, որ Իրանը դա կանի: Նախագահ Թրամփը շատ անգամ Է ասել այդ մասին, որ եթե Իրանը պատրաստ լինի, ապա մենք եւս պատրաստ կլինենք վերսկսել բանակցությունները»,-ասել Է Փոմպեոն:

Նրա կարծիքով՝ պատժամիջոցները նաեւ հանգեցրել են այն բանին, որ այն ուժերը, որոնք աջակցում են Իրանին, անհամեմատ ավելի քիչ ռազմական միջոցներ ունեն, քան ավելի վաղ: «(Իրանի) ռեսուրսներն ավելի ու ավելի են նվազում»,- հավելել նա:

Հայերեն Русский

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, այն իրականություն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը

Հայտնի են Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները