Հասարակական

Ազգային ժողովը կրկին չընտրեց ՍԴ դատավոր

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը կրկին չընտրեց ՍԴ դատավոր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չհաստատեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`փակ ընտրությունը կայացել է մայիսի 29-ին:

Քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել է 88-ը: 88 քվեաթերթիկից անվավեր են ճանաչվել 5-ը: Կողմ է քվեարկել 30-ը, դեմ՝ 53-ը:

Արթուր Վաղարշյանին այդ պաշտում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Դրանից առաջ նախագահն առաջարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: ԱԺ-ն ապրիլի 16-ի փակ քվեարկությամբ Հովհաննիսյանին չէր ընտրել այդ պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում