Միջազգային

Լուվրը փակվել Է աշխատակիցների գործադուլի պատճառով

1 րոպեի ընթերցում

Լուվրը փակվել Է աշխատակիցների գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ում թանգարանի հաղորդագրության մեջ:

Թանգարանի աշխատակիցների իրավունքները ներկայացնող արհմիության հայտարարության մեջ նշված Է, որ վերջին տասը տարվա ընթացքում թանգարան զբոսաշրջիկների հոսքն աճել Է 20 տոկոսով, իսկ աշխատակիցների թիվը, ընդհակառակը, նվազել Է: Դրանում ասված Է, որ թանգարանի աշխատակիցները «խեղդվում են» այցելուների մեծ հոսքից:

Արհմիության տվյալներով՝ 2018 թվականին Լուվր Է այցելել ավելի քան 10 մլն մարդ: Լուվրը խոստացել Է վերադարձնել այն այցելուների փողերը, որոնք վաղօրոք Էին ամրագրել իրենց տոմսերը, բայց չեն կարողացել դրանցից օգտվել մայիսի 27-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում