Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու նոր ուղիներ՝ մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում

3 րոպեի ընթերցում

ՊեԿԻՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի՝ Հայաստան առաջիկա այցելության շրջանակում չինական կողմը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում նոր ուղիներ, ինչպես նաև ակտիվացնելու երկու քաղաքակրթությունների փորձի փոխանակումը, խթանելու երկրների միջև համագործակցությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ Չինաստանի ԱԳ նախարարի առաջիկա այցելությունը աննախադեպ է վերջին տարիների ընթացքում: «Ցավոք, վերջին տարիներին այդ մակարդակի շփումներ չեն եղել, այնպես որ այս այցելությունը շատ կարևոր է»,- ասաց ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցելության ընթացքում արդյունավետ և օգտակար շփում է եղել նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ:

Ինչ վերաբերում է Վանի Իի այցելության բովանադակային հատվածին, պաշտոնյան հայտնեց, որ կողմերը արդեն որոշել են համագործակցությունը խորացնել հետևյալ ոլորտներում՝ առևտրի, ներդրումների, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի և ենթակառուցվածքների:

«Բացի այդ, կողմերը նաև մտադիր են ամրապնդել մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ պայքարել ահաբեկչության, ծայրահեղականության դեմ»,- նշեց նա:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելեց նաև, որ այցի ընթացքում կողմերը կստորագրեն ամուր հիմքերի վրա դրված պայմանագրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցը կայացել է մայիսի 14-16-ը, իսկ նույն ամսի 25-26-ըՀայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը: Որպես ՀՀ վարչապետի այցի արդյունք՝ մայիսի 23-ին արդեն երկու երկրները հայտարարեցին ազատ վիզային ռեժիմի անցնելու մասին:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման նպատակով, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրներ, ինչը կոչված Է նպաստել նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English

Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Գերմանիան 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Իրաքը հայտարարել է, որ Իրանը թույլատրել է որոշ իրաքյան նավթատար նավերի տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով

Երևանում կկառուցվի թենիսի 4 կորտ և ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված մարզադաշտ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունից

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ