Հասարակական

Վալերիյ Օսիպյանը դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան համարում է ինքնաբուխ

1 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանը դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան համարում է ինքնաբուխ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ակցիան ինքնաբուխ էր, իսկ ոստիկանությունն իր գործողություններում կաշկանդված չի եղել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա, հավաք էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ հավաքը վարչապետի կոչով էր, Օսիպյանը պատասխանեց՝ ամեն դեպքում՝ այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքների դրույթների մեջ:

«Ես համարում եմ դա ինքնաբուխ, շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն այնտեղ պարզապես կանգնած է եղել, դեպքեր են եղել, որտեղ ոստիկանության աշխատողները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Խուսափելու համար հետագա քաշքշուկներից և բախումներից՝ ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ առաջնային փուլում բացատրական աշխատանքներով փորձենք հարթել իրավիճակը»,- նշեց Օսիպյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում