Միջազգային

Փարիզում վերականգնել են վանդալների կողմից վնասված Հաղթական կամարը

2 րոպեի ընթերցում

Փարիզում վերականգնել են վանդալների կողմից վնասված Հաղթական կամարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Հաղթական կամարը, որը վնասվել Էր «դեղին բաճկոնավորների» ակցիաների ընթացքում, հինգ ամսում վերականգնել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ 2018 թվականի դեկտեմբերին Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, հայտնվել Է այն անկարգությունների կենտրոնում, որոնք կազմակերպվել Էին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Խուլիգանները զանազան մակագրություններ Էին արել կոթողի վրա, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնաթողության կոչեր:

Վանդալներն զգալի վնաս Էին հասցրել Հաղթական կամարի թանգարանի ցուցասրահներին, ջարդել մի քանի արձաններ: Տեղի ունեցած անկարգություններից հետո Հաղթական կամարն այցելության համար փակվել Էր: Նշվում Է, որ մայիսի 8-ին կամարի մոտ տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարությունը եւ կանցկացվի Անհայտ զինվորին հարգանքի տուրքի արարողությունը:

Հեռուստաալիքը նաեւ մեջբերում Է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի խոսքը, որն ավելի վաղ հայտարարել Էր, որ վերականգնողական աշխատանքների համար պահանջվել Է մոտավորապես 1,2 միլիոն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում