Միջազգային

Ֆրանսիայում 17 մլրդ եվրո կհատկացվի «դեղին բաճկոնավորների» պահանջները բավարարելու համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 17 մլրդ եվրո կհատկացվի «դեղին բաճկոնավորների» պահանջները բավարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:

Անցած շաբաթ Մակրոնը մեծ մամուլի ասուլիս Է տվել երկրում անցկացվող ազգային բանավեճերի արդյունքների ամփոփման շուրջ, որոնք կազմակերպվել Էին «դեղին բաճկոնավորների» բողոքներին ի պատասխան: Ֆրանսիայի ղեկավարը, ի պատասխան ճգնաժամի, հայտարարել Է մի շարք միջոցառումների մասին, որոնց թվում են՝ աշխատող քաղաքացիների համար հարկերի նվազեցումը, 2020 թվականից կենսաթոշակների ինդեքսավորումը եւ մի շարք այլ միջոցներ: Առաջին միջոցառումները Ֆրանսիայի իշխանությունների կողմից հայտարարվել Էին անցյալ տարվա դեկտեմբերին:

«Ընդհանուր առմամբ դա կազմում Է շուրջ 17 մլրդ եվրո: 10 միլիարդ եվրոյի մասին հայտարարվել Էր դեկտեմբերին»,-ասել Է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Նա նշել Է, որ 5 մլրդ եվրոն եկամտահարկի նվազեցումն Է, մնացած միջոցները կօգտագործվեն թոշակների ինդեքսավորման եւ մյուս միջոցառումների համար: Նախարարը նշել Է, որ իրենց կողմից արդեն եղել Է առաջարկություն այն մասին, որ եկամտահարկի նվազեցումը տեղի ունենա 2020 թվականի հունվարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում