Հասարակական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն  ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով, որ 28 հազար անդամ ունեցող կազմակերպությունըգործում է աշխարհի 26 երկրում և ունի 110 մասնաճյուղ: Նրա խոսքով՝ այս տարի կազմակերպությունը նշում է իր վերահիմնադրման 30-ամյակը: 1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը խմբեր ունի Երևանում և ՀՀ մարզերում, որոնք հիմնականում 6-16 տարիքային խմբի երեխաներ են: Այն ոչ ֆորմալ կրթական շարժում է, որն ունի գիտելիքների հստակ աստիճանակարգ և ըստ դրանց՝ համապատասխան դասագրքեր:

Նախարարն առաջարկել է կազմակերպության ծրագրերը ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ և երաշխավորվել՝ որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդրին: Այդ համատեքստում նշվել է, որ2018 թվականի հոկտեմբերին իրականացվել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 11-րդ դասարանցիների ռազմամարզական վրանային ճամբարի փորձնական ծրագիր: Քննարկվել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության փորձը՝ տեսական և գործնական գիտելիքի համադրության տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում