Ջո Բայդենը պաշտոնապես միացավ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական մրցավազքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 25-ին հայտարարել Է, որ մտադիր Է 2020 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը:

«Մենք պայքարում ենք մեր ժողովրդի հոգու համար: Եթե մենք Դոնալդ Թրամփին ութ տարի տանք Սպիտակ տանը, նա հիմնավորապես եւ ընդմիշտ կփոխի մեր ժողովրդի բնույթը: Ես չեմ կարող մի կողմ մնալ եւ նայել, թե ինչ Է տեղի ունենում»,-ասել Է նա՝ հայտարարելով նախընտրական մրցավազքին իր մասնակցության մասին:

Սպասվում Է, որ արդեն ապրիլի 25-ի երեկոյան Բայդենը կանցկացնի նախագահական ընտրարշավի համար միջոցների հանգանակման առաջին միջոցառումը: Այն տեղի կունենա Ֆիլադելֆիա քաղաքում: 76-ամյա Բայդենը Դեմոկրատական կուսակցության անդամ Է եւ մտադիր Է օգտագործել 2009-2017 թվականներին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում աշխատելու շրջանում ձեռք բերած իր փորձը:

Սա կլինի Սպիտակ տունն զբաղեցնելու Բայդենի երրորդ փորձը. 1988 թվականի եւ 2008 թվականի ընտրարշավները նրան հաջողություն չբերեցին: 2016 թվականին նա որդու մահվան պատճառով հրաժարվեց նախընտրական մրցավազքին մասնակցելուց: Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ 2020 թվականին իր հիմնական մրցակիցներն Է համարում Բայդենին եւ սենատոր Բեռնի Սանդերսին: Հարցումները ցույց են տալիս, որ այս գնահատականը մոտ Է իրականությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը