Քննարկվում է աղբահանության երկրորդ օպերատորի հարցը. Վարչապետը կառավարություն հրավիրեց Հայկ Մարությանին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարարՍուրեն Պապիկյանըներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, և հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում վատթարացել է աղբահանության վիճակը, և այն ընկերությունը, որն իրականացնում է աղբահանությունը, սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը:

ՎարչապետՆիկոլ Փաշինյանըհետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել:

«Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա ԿամԱԶ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ ԿամԱԶ մեքենա` 16 խ/մ: Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմեքենա», - ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ի սկզբանե պարզ էր, որ «Սանիթեք»-ը չէր կարող պատշաճ կազմակերպել աղբահանությունը, և քաղաքապետարանի ու քաղաքապետի առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, տեխնիկայի ձեռքբերումն էր, որն այլընտրանք չունի:

ՓոխվարչապետՄհեր Գրիգորյանըհետաքրքրվեց` որքանո՞վ վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի: «Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ», - նշեց Մհեր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին ու հարցի քննարկումը կշարունակվի այն ժամանակ, երբ նա ներկայանա:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել