Միջազգային

Ուրումչիի օդանավակայանում 3900 հազար մարդ է մնացել եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ուրումչիի օդանավակայանում 3900 հազար մարդ է մնացել եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատ եղանակային պայմանների պատճառով Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի միջազգային օդանավակայանում 3900 մարդ է մնացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Xinjiang Airport ընկերության հայտարարության մեջ:

14 ժամանող և 14 մեկնող թռիչք չեղարկվել է, 22 մեկնող և 53 ժամանակող թռիչք էլ հետաձգվել է: 30 թռիչք էլ ուղղորդվել է այլ օդանավակայաններ:

«Վերջին տվյալների համաձայն առաջին տերմինալում մնացել է 302 ուղևոր, երկրորդում՝ 1590, երրորդում՝ 1937 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օդերևութաբանների տեղեկությունների համաձայն եղանակը կբարելավվի տեղական ժամանակով 20:00-ին (16:00 Երևանի ժամանակով):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում