Մարոկոյի թագավորը գլխավորել Է Աֆրիկայի ամենահարուստ միապետների վարկանիշը. Business Insider South Africa

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն Է: Business Insider South Africa հարավաֆրիկյան տնտեսական հրատարակության կազմած ցուցակի համաձայն՝ միապետների առաջին եռյակն ունի 89 մլրդ ռանդ (6,3 մլրդ դոլար) կարողություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մուհամեդ 6-րդի կարողությունը Forbes-ի ցուցակում գնահատվում Է 81 մլրդ ռանդ (5,7 մլրդ դոլար):

Նրա հարստությունը հիմնված Է, նախեւառաջ, հաջող ներդրումների վրա: Թագավորը, մասնավորապես, վերահսկում Է մարոկոյական Societe Nationale d’Investissement հոլդինգային ընկերությունը, որի ակտիվները գերազանցում են 141 մլրդ ռանդը (10 մլրդ դոլար): Վարկանիշի երկրորդ դիրքում Ուգբո թագավորության՝ Նիգերիայի հյուսիս-արեւմուտքի Օնդոյի նահանգի քաղաքի ավանդական կառավարիչն Է՝ Ֆրեդրիկ Օբատերու Ակինռութանը: Նրա կարողությունը, ըստ գնահատումների, հասնում Է 4,2 մլրդ ռանդի (300 մլն դոլար): Նիգերիական միապետի բարեկեցության հիմքը կազմում են ներդրումները նավթարդյունահանման բնագավառում:

Եռյակը եզրափակում Է բացարձակ միապետ Մսվաթի 3-րդը: Նա կառավարում Է Էսվաթինիի թագավորությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս կոչվում Է Սվազիլենդի թագավորություն: Այս սուվերենի կարողությունը գնահատվում Է 2,8 մլրդ ռանդ (200 մլն դոլար) եւ հիմնված Է ներդրումներից ստացված եկամուտների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները