Միջազգային

Մեյի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար իրական պայքար կմղի չորս քաղաքական գործիչ. Financial Times

2 րոպեի ընթերցում

Մեյի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար իրական պայքար կմղի չորս քաղաքական գործիչ. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյի առավել հավանական փոխարինողները կլինեն չորս քաղաքական գործիչներ: Ինչպես մարտի 28-ին հայտնել Է Financial Times թերթը, խոսքը վերաբերում Է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբին, արտաքին գործերի ներկայիս նախարար Ջերեմի Հանթին եւ շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվին:

Ինչպես նշում Է հրատարակությունը, հենց Գոուվի՝ որպես աջ կենտրոնամետ թեկնածուի թեկնածությունն են պաշտպանում թորիների խորհրդարանական խմբակցության անդամները, որոնք պրագմատիկ մոտեցում են որդեգրել մայրցամաքային Եվրոպայի հետ ապագա հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, Betfred բուքմեյքերական գրասենյակը որի տվյալները հրապարակել Է The Independent թերթը, կառավարությունը գլխավորելու Գոուվի շանսերն առայժմ գնահատում Է 1 առ 3, իսկ Ջոնսոնինը՝ 1 առ 4:

Financial Times-ի կարծիքով՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում, որն սկսվեց այն բանից հետո, երբ Մեյը մարտի 27-ին կուսակիցներին խոստացավ հրաժարական տալ, հենց որ երկիրը դուրս գա ԵՄ-ի կազմից, կարող են ներգրավվել նաեւ այլ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ գլխավոր գանձապետ Էլիզաբեթ Թրասը: Այն բանի կապակցությամբ, որ Համայքների պալատն արդեն երկու անգամ՝ հունվարի 15-ին եւ մարտի 12-ին, մերժել Է ԵՄ-ի հետ գործարքի նախագիծը, Եվրամիության պետությունների ու կառավարությունների 27 ղեկավարները մարտի 21-ին որոշում են ընդունել Brexit-ի հետաձգման մասին՝ հնարավոր երկու սցենարի հիման վրա:

Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը, եթե բրիտանական խորհրդարանը Բրյուսելի հետ համաձայնագրին հավանություն տա մինչեւ մարտի վերջը, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի: Բրիտանական խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում