Սպորտ

Ֆինլանդիայի հավաքականի պաշտպանը Հայաստանին բարդ մրցակից է համարում

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի հավաքականի պաշտպանը Հայաստանին բարդ մրցակից է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի պաշտպան Յուհա Պիրինեի կարծիքով՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ հանդիպումը բարդ է լինելու:

«Փորձելու ենք հաղթել և երեք միավոր վաստակենք: Մեզ բարդ հանդիպում է սպասում:Դիտել ենք Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղը և գիտենք հավաքականի ուժեղ ու թույլ կողմերը, սակայն չեմ բարձրաձայնի դրանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պիրինեն:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի 21:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում