Ֆրանսիայի վարչապետն ընդունել Է կառավարության՝ անկարգությունների կանխման միջոցների անարդյունավետությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նշել Է, որ Փարիզում շաբաթօրյա անկարգությունները կանխելու ուղղությամբ իր կառավարության ձեռնարկած միջոցներն անբավարար են եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շաբաթ օրվա իրադարձությունների վերլուծությունը վկայում Է, որ ձեռնարկված միջոցները բավարար չԷին բռնություն թույլ չտալու եւ իրավախախտումները կանխելու համար»,- հայտարարել են վարչապետի դիվանատանը: Հայտարարության մեջ նշվում Է, որ վարչապետը մտադիր Է երկուշաբթի հանդիպում ունենալ նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հաղորդվել Է, «դեղին բաճկոնավորների» շարժման տասնութերորդ ակցիան մարտի 16-ին Ֆրանսիայում հավաքել Էր 32,3 հազար մասնակիցների:

Փարիզում ցույցն արագորեն վերաճել Է ոստիկանության հետ կատաղի բախումների, ջարդերի, կողոպուտների ու հրկիզումների: Առավել շատ տուժել են Ելիսեյան դաշտերի բուտիկներն ու ռեստորանները: ԶԼՄ-ները հայտնել են, որ Փարիզում ոստիկանությունը բերման Է ենթարկել 192 մարդու: Ավելի վաղ ոստիկանության Փարիզի պրեֆեկտուրայի տարածած տվյալների համաձայն՝ երկրի մայրաքաղաքում ընդհարումների հետեւանքով վերքեր Է ստացել 60 մարդ՝ իրավակարգի 17 պահապան, մեկ հրշեջ եւ 42 ցուցարար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա