Միջազգային

Boeing-ը պաշտպանել Է Աֆրիկայում կործանված ինքնաթիռի մոդելի թռիչքների արգելումը

1 րոպեի ընթերցում

Boeing-ը պաշտպանել Է Աֆրիկայում կործանված ինքնաթիռի մոդելի թռիչքների արգելումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունը հավանություն Է տվել բոլոր Boeing 737 MAX-երի թռիչքների արգելմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կորպորացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշված Է, որ թռիչքների դադարեցման հանձնարարականի որոշումն ընդունվել Է Դաշնային ավիացիոն վարչության (ԴԱՎ), Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության, ամբողջ աշխարհի ավիացիոն իշխանությունների եւ սպասարկյալների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Սակայն ընկերությունում, ինչպես միշտ, վստահ են 737 MAX-ի անվտանգությանը, ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Boeing 737 MAX 8-ի եւ MAX 9-ի թռիչքների ժամանակավոր արգելման մասին:

CNN հեռուստաընկերության գնահատմամբ՝ առնվազն 45 երկրների ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX նորագույն շարքի ինքնաթիռների երկու երրորդի շահագործումը Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Boeing-ը պատվիրատուներին մատակարարել Է այդ սերիայի 385 ինքնաթիռ, որոնք թողարկվում են չորս վերափոխակներով, դրանցից 344-ը Boeing 737 MAX 8 Է, վերափոխակ, որի նմուշը կործանվեց Եթովպիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում