Հայաստանի գրողների միությունը ցերեկույթով շնորհավորեց Վազգեն Սարգսյանի 60-ամյա հոբելյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հասարակական-քաղաքական, գրական գործունեությունն ու ավանդը Հայոց բանակի ստեղծման գործում արժևորվեցին մարտի 7-ին Հայաստանի գրողների միությունում անցացված հանդիսության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցեցին Վազգեն Սարգսյանի ստեղծագործությունները:

«Գրողական մեր տուրքն ենք մատուցում մեր գրող ընկերոջը, փառապանծ զինվորականին, պետական գործչին: Նրա պատմվածքները հրաշալի մուտք էին գրական աշխարհ: «Հացի փորձություն» գիրքն արժանացավ մրցանակի, մեծ գնահատանքի: Հետագայում նրա գրական ճանապարհը խարսխվեց ավելի շատ հրապարակախոսական ելույթներով, էսսեներով: Կենդանության օրոք մի գիրք էր ներկայացրել «Նաիրի» հրատարակչություն, ապա ինչ-ինչ պատճառներով հետ վերցրել: Թղթապանակն ինձ մոտ էր. ավելացնելով նրա անտիպ գործերն ու խոհագրությունները` հրատարակեցինք «Խաղը» վերնագրով մի հատոր»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա ասաց, որ գրական ճանապարհը շատ օգտակար էր Վազգեն Սարգսյանի գաղափարների, հռետորական ելույթների համար, որովհետև նա շատ «կոշտ մակերեսով» խոսք ուներ, նաև զգացմունքային էր, ինչը հասկանալի էր թե՛ երկրապահին և կռվողներին, թե՛ այն մարդկանց, ովքեր ժողովրդական խոսքի, իմաստուն խոսքի կարոտ էին:

Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով` մեզ բախտ է վիճակվել երկրորդ հազարամյակի վերջում համախմբվել և պայքարել, մաքառել հանուն մեր անկախության, մեր պետության, պետականության, հող ու ջրի համար: «Այս ճանապարհին իր առանձնակի դերակատարությունն ունեցավ լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը, մեր ավագ ընկերը, մեր ավագ եղբայրը: Նա կարողացավ համախմբել բոլոր ջոկատներին և անկախ զինվորական կրթությունից դարձնել կուռ կառույց ու պայքարել թշնամու դեմ: Մենք հենց նրա գլխավորությամբ հաղթանակեցինք Արցախյան ազատամարտում»,-շեշտեց Միքայելյանը` հավելելով, որ Վազգեն Սարգսյանը դրեց բանակաշինության հիմքը, և այսօր մենք ունենք տարածաշրջանում ամենակայուն, ամենահզոր բանակը:

Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասաց, որ կար ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանի անունը վախենում էին բարձրաձայնել, որովհետև գործող իշխանություններն իրենց ավելի փոքր ու թույլ էին զգում: «Վազգենի անունը տալը այդ առումով ինչ-որ տեղ բարդացնում էր անուն տվողների կյանքը: Կար ժամանակ, երբ չեզոք էին Վազգենի նկատմամբ, որովհետև նա Հանրապետական կուսակցության վարչապետն է եղել և այդ առումով բացասական տեսակետներ ասելը չէր խրախուսվում: Հիմա, բարեբախտաբար, ազատ ժամանակներ են, մարդիկ ինչպես ուզում ներկայացնում են, ինչպես ուզում խոսում են: Ճիշտ չի լինի ասել, որ Վազգենի հիշատակն ըստ արժանվույն չի գնահատվել: Միշտ գնահատվել է տարբեր չափով և այս առումով բողոքելու բան չկա»,-եզրափակեց Արամ Սարգսյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում