Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»:

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, այն ունենում է հետևանքներ:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեմպը տպավորիչ է:

Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերի մասին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է դուռ լինել իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա:

Հայերեն العربية English Русский

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել