Պահպանողական 100 խորհրդարանականներ ստիպելու են Մեյին հետաձգել Brexit-ը. The Daily Telegraph

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխող Պահպանողական կուսակցությունից 100 խորհրդարանականների ներառող խումբը նախազգուշացրել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ իրենք պատրաստվում են դեմ հանդես գալ նրա գլխավորած կառավարությանը եւ ստիպել նրան հետաձգելու Brexit-ը, եթե նա չկարողանա այնպիսի գործարքի հասնել Եվրամիության իշխանությունների հետ, որը կպաշտպանի բրիտանական խորհրդարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ի երեկոյան հայտնել Է The Daily Telegraph թերթը:

Համայնքների պալատի հիշյալ պատգամավորների հարյուրակը միավորվել Է այսպես կոչված Brexit Delivery Group-ում (Brexit-ի իրականացման խումբ):

Այն միավորում Է ԵՄ-ից երկրի դուրս գալու ինչպես գաղափարական կողմնակիցներին, այնպես Էլ հակառակորդներին, որոնք, հայացքների բոլոր տարբերություններով հանդերձ, Բրյուսելի հետ չկարգավորված «ապահարզան» չեն ցանկանում: Խմբի ղեկավարներն են՝ պատգամավորներ Սայմոն Հարթը եւ Էնդրյու Փերսին: Նրանք արդեն նամակով գլխավոր կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Ջուլիան Սմիթին հայտնել են, որ թորիների եւ այդ կուսակցության կողմից կազմված կառավարության հեղինակությունը կախված Է «գոյություն ունեցող ժամանակացույցի համաձայն կանոնակարգված Brexit իրանակացանելու» ընդունակությունից:

The Sun-ը փետրվարի 21-ին հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց: Հակառակ դեպքում, ըստ թերթի տեղեկությունների, նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են «խռովությամբ» եւ հայտնել, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն հաջակցություն Brexit-ի ժամկետի հետաձգման հարցը խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնության: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոքը, բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը եւ Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը:

Փետրվարի 21-ին Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի դիվանագետների, հայտնել Է, որ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ համատեղ քաղաքական հռչակագրի տեքստը, որը թույլ կտա Իռլանդիայի հետ Միացյալ Թագավորության սահմանի վիճելի հարցի լուծում գտնել, պաշտոնապես հավանության կարժանանա ԵՄ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 21-22-ին:

Գործակալության տեղեկությունների համաձայն, Եվրամիությունը մինչեւ փետրվարի 28-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կներկայացնի նոր փաստաթղթի ընդհանուր դրույթները, որն անվանում են «զուգահեռ հռչակագիր» կամ «մեկնաբանությունների գործիք» «բեքստոպի»՝ պաշտպանական մեխանիզմի վերաբերյալ, որը կոչված Է թույլ չտալ սահմանի հայտնվելը Իռլանդիա կղզում: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելը փետրվարի 20-ին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ նոր համատեղ քաղաքական հռչակագիրը մշակման գործընթացում Է: Նա ընդգծել Է, որ Brexit-ի մասին պայմանագիրը վերանայման ենթակա չԷ, սակայն այն կարելի Է մեկնաբանել կամ լրացնել այնպիսի ձեւակերպումներով, որոնք կարող են բավարարել Եվրամիությանը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին