Իլհամ Ալիևը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 21-ին Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azertag-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են իրենց տեսակետները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի և հեռանկարների վերաբերյալ:

Հայերեն English Français Русский