Քաղաքականություն

Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության պայմանագրի կնքումը

1 րոպեի ընթերցում

Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության պայմանագրի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև պետք է կնքվի համագործակցության պայմանագիր, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած քաղաքական հայտարարությունները լինեն օրենքով ամրագրված:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս կարծիքը հնչեցրեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Պայմանագրի անհրաժեշտությունը արդեն 10-15 տարի է բարձրաձայնում ենք, հիմա առավել ևս կարևոր է դրա առկայությունը, որովհետև ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստանի Հանրապետությունը չի կարող բանակցություններում փոխարինել Արցախի Հանրապետությանը, չպետք է լինեն պարզ քաղաքական հայտարարություններ, այլ դրանք պետք է ամրագրված լինեն օրենքով: Պարզ է, որ դա կարող է առաջացնել Ադրբեջանի դժգոհությունը, սակայն խաղաղ կարգավորումը չի նշանակում, որ անպայման անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց Մանոյանը և հավելեց, որ Ադրբեջանը բանակցությունները սկսելուց ի վեր անընդհատ կամայական կեցվածքներ է ցուցաբերել, և այս հիմնախնդրի կարգավորման հարցը, փաստորեն, տեղից չի շարժվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում