Միջազգային

Մոսկվայում ապրիլյան եղանակ Է հաստատվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ապրիլյան եղանակ Է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում փետրվարի 15-ի ցերեկը ջերմաստիճանը հաստատվել Է +2 աստիճանի նշագծին, իսկ օրվա ջերմաստիճանը նորմայից բարձր Է 9 աստիճանով, ինչը բնորոշ Է ապրիլի սկզբի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է ՌԴ մայրաքաղաքի օդեւեւութաբանական բյուրոյի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ընթացիկ փետրվարը Մոսկվայում կարող Է մտնել ամենատաքերի հնգյակն օդեւեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Օդերեւութաբանների տվյալներով՝ առաջին օրերից փետրվարն իր մասին հայտարարել Է անոմալ տաքով՝ օդի ջերմաստիճանը նույնիսկ գիշերային ժամերին հեռու չի շեղվել զրոյի նշագծից, իսկ առանձին գիշերների եղել Է դրական: «Այսօր մենք մինչեւ ռեկորդ չենք ձգում, որովհետեւ նախորդ ռեկորդը 3,8 աստիճան Է: Բայց փետրվարի 15-ի օրվա միջին ջերմաստիճանն 9 աստիճանով բարձր Է նորմայից: Սովորաբար նման ջերմաստիճան Է լինում ապրիլի սկզբին»,- պատմել Է Պոզդնյակովան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում