Հայկ Մարությանն ընդունել է Երևանի բնակիչների 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, իսկ անօրինաբար տեղադրված կրպակներն ու տաղավարներն ապամոնտաժվելու են: Կա հստակ վերաբերմունք նաև ինքնակամ շինությունների հարցում: Հայկ Մարությանը վերահաստատել է դիրքորոշումը. ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության մասնակիցներին առաջարկների ու դիտարկումների համար՝ քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնելու ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Կձևավորվի առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք մատչելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո