Առնվազն յոթ մարդ Է զոհվել Փարիզում տեղի ունեցած հրդեհից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն յոթ մարդ Է զոհվել Փարիզի հարավարեւմտյան շրջանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհից, տուժել Է 28 մարդ, նրանցից մեկը շատ ծանր վիճակում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTL ռադիոկայանը:

Հրդեհը Փարիզի 16-րդ օկրուգի Էռլանժե փողոցի ութհարկանի շենքում բռնկել Է տեղական ժամանակով գիշերվա ժամը մոտավորապես 01:00-ին: Նշվում Է, որ արտակարգ պատահարի վայրում աշխատում Է շուրջ 200 հրշեջ: Հարեւան շենքերի բնակիչներին տարհանել են: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Français Русский