Քաղաքականություն

ԱՄՆ Ազգային հետախուզությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ Ազգային հետախուզությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոըթսի գլխավորությամբ հունվարի 29-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը 2019թ. աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում է մնալ լայնամասշտաբ զինված հակամարտության պոտենցիալ աղբյուր, որը կարող է ներգրավել Ռուսաստանին»,-նշված է փաստաթղթում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում