Միջազգային

Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը»

1 րոպեի ընթերցում

Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 21-ին խորհրդարանին կներկայացնի Brexit-ի վերաբերյալ նորացված պլանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես կոչված «Բ պլանը» Թերեզա Մեյը հարկադրված կլինի հրապարակել այն պատճառով, որ նրա նախորդ գործարքը, որը համաձայնեցվել Էր Եվրամիության հետ, անցյալ շաբաթ տապալվեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:

Դաունինգ սթրիթում հայտնել են, որ խորհրդարանում ելույթից առաջ Մեյը Բրիտանիայի մի շարք նախարարների հետ հանդիպումներ Է պլանավորել Չեքերսի քաղամերձ նստավայրում: Brexit-ի վերաբերյալ Մեյի նոր պլանի մանրամասները չեն հրապարակվում, սակայն զանգվածային լրատվամիջոցներն սպասում են, որ վարչապետն ստիպված կլինի Էապաս փոխել համաձայնագրի նկատմամբ իր դիրքորոշումը, որպեսզի իր կողմը գրավի լեյբորիստներին: Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանի անդամները կկարողանան ուղղումներ մտցնել Թերեզա Մեյի առաջարկության մեջ: Դա նշանակում Է, որ պատգամավորները կկարողանան արտահայտել Brexit-ի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք նրանք կարող են ներկայացնել քվեարկության, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում