Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կկատարի հայտնի ֆիլմերի մեղեդիները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում կկատարի հայտնի ֆիլմերի մեղեդիները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ջասթին Ֆրիրի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ նվագախումբըմեկ կունենա համերգ փետրվարի 28-ին, և երկուսը`մարտի 1-ին։

Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»,-նշված է պարբերականում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում