1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունվարի 10-ին թագավորության 30 նահանգներում եղանակային տագնապ Է հայտարարել ցածր ջերմաստիճանների եւ սաստիկ քամու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գերատեսչության կայքում:
Տարածաշրջանների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացվել Է մինչեւ «դեղին» (վտանգ), այնուամենայնիվ, մի քանի նահագներում այն բարձրացվել Է մինչեւ «նարնջագույն» (մեծ վտանգ): Սպասվում Է, որ օրվա ընթացքում ջերմաչափի սյունը կարող Է իջնել մինչեւ մինուս 10 աստիճան, իսկ քամու պոռթկումը կգերազանցի վայրկյանում 22 մետրը:
Ըստ կանխատեսումների՝ երկրում ցածր ջերմաստիճանները կպահպանվեն մինչեւ հանգստյան օրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: